ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հերթական հորինված նարատիվը

Հերթական հորինված նարատիվը
03.07.2024 | 08:46

Մինչ փորձագետ ներկայացող որոշ անձինք շարունակում են պնդել, որ աշխարհը միշտ միաձայն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, այդ թվում նաև մեջբերելով ՆՓ-ի համապատասխան հայտարարությունն առ այն, որ պահանջել Արցախը՝ նշանակում էր գնալ միջազգային «հանրության» դեմ՝ Իլհամ Ալիևը արդեն հինգերորդ անգամ պնդում է հակառակ թեզը․

«Հայաստանը խախտել էր մարդասիրական բոլոր օրենքները և անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, որոնք պահանջում եին հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Ոչ ոք չնչին անգամ չառարկեց նրանց դեմ։ Հակամարտության մասին խոսող շատ երկրներ չէին հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը [անվերապահորեն] սատարելու մասին։ Այժմ՝ այն բանից հետո, երբ մենք մարտի դաշտում հաղթեցինք Հայաստանի օկուպացիոն բանակին և վտարեցինք մեր հողերից, լսում ենք մեր տարածքային ամբողջականությանն աջակցության հայտարարություններ [դրսից]։ Բայց մենք ինքներս արդեն այդ տարածքային ամբողջականությունը հաստատել ենք, հետևաբար՝ որևէ մեկը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, թե ոչ՝ էական չէ այլևս։ Դա կարևոր էր այն ժամանակ, երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ» (1 հուլիս, 2024 թ.):

Հիմա՝ կա՛մ փորձագետ ներկայացող որոշ հայերն են ՆՓ-ի հետ միասին կեղծում իրողությունները, կա՛մ Ադրբեջանի նախագահն է կեղծում Արցախյան հիմնախնդրի շուրջ ժամանակին ձևավորված արտաքին քաղաքական իրողությունը՝ արևմտյան դիվանագետների առջև անելով նման հայտարարություներ։

Եթե Իլհամ Ալիևն է ստում, ապա դրան պետք է պատասխանի իր կոլեգան Հայաստանից՝ բացատրելով, որ Իլհամը ճիշտ չի հասկացել միջազգային հանրությանն, ու որ վերջինս միշտ եղել է նրա կողքին և Հայաստանի դեմ։ Եթե Իլհամն է ճիշտ՝ ուրեմն պետք է արձանագրել, որ մեր մեջ ձևավորում են հերթական հորինված նարատիվ և ներդնում կեղծ հիշողություն։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ